Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Շատ հղիների երկաթի լրացումները չեն օգնում

Շատ հղիների երկաթի լրացումները չեն օգնում

Այն ժամանակ երբ հղիներին խորհուրդ է տրվում երկաթ ընդունել, դրա լրացուցիչ ծավալը աննշան օգնում է, հատկապես, եթե կանայք տառապում են անեմիայով : Նման եզրակացության են եկել Անթվերպենի արևադարձային բժշկության ինստիտուտի հետազոտողները և նրանց գորժընկերները, ովքեր հետևել են Բուրկինա Ֆասոյի ավելի քան 1000 հղի կանանց:

 

Մեր օրգանիզմին պետք է հեմոգլոբին՝արյան բջիջների բաղադրիչներից, որը թթվածին է մատակարարում ողջ մարմնին: Արևմտյան երկրներում անեմիան՝ հեմոգլոբինի պակասը, հազվադեպ հիվանդություն է, իսկ աֆրիկյան հղիների կեսից ավելին ունի այս խնդիրը: Հետազոտությունների արդյունքում 1268 կանանց 43%-ը տառապում էր այս հիվանդությամբ: Կամավորների կեսը ամեն օր ստանում էր 60 մգ երկաթ պարոնակող հաբ (ֆոլաթթու), մյուս կեսը՝ 30 մգ (ֆոլաթթու, ցինկ, A և C վիտամիններ): Կանայք ծննդաբերությունից հետո ևս երեք ամիս դեռ շարունակում էին ընդունել հաբերը: Հետազոտության վերջում բոլոր կանանց երկաթի մակարդակը նույնն էր, անկախ նրանց ստացած չափաբաժնից:


Հղիության ընթացքում կանաց ավելի շատ երկաթ է անհրաժեշտ,  քան նրանք ընդունում են, հատկապես հղիության վերջում: Սակայն կանանց նորման գերազանցող երկաթի լրացուցիչ ընդունումը չի պաշտպանում հեմոգլոբինի քանակի նվազումից:

 

«Այնուամենայնիվ, անեմիայով չտառապող հղի կանանց երկաթ ընդունելու արդյունավետությունը մինչ այսօր պարզ չէ»,- ասում են The American Journal of Clinical Nutrition-ի հեղինակները:

Սկզբնաղբյուր. medstream.ru
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ